24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ասեք մեր կամավորներին ու զինվորներին, որ բարձր ձայնով ասեն. ««Ես քո վրա եմ գալիս զորությունների Տիրոջ անունով»»

Մեր զորքը թող ասի թշնամուն, «Ես քո վրա եմ գալիս զորությունների Տիրոջ անունով»: Մի անգամ Աստուծո ժողովուրդը կանգնած էր թշնամու առաջ՝ կենաց-մահու պատերազմ տալու առաջ: Հակառակորդից Գողիաթ անունով մի հզոր մարդ դուրս եկավ ասեց ու ասաց, եթե մեկն իմ դեմ կռվի ու ինձ սպանի, մենք ձեզ ծառա կլինենք: Հրաները վախեցան, որովհետև այդպիսի թափով մարդ չունեին: Այդ ժամանակ Դավիթը, պատանի մի հովիվ հաց էր բեր իր ավագ եղբայրներին, որ զորքի մեջ էին:

Երբ լսեց, ասաց «էդ անթլպատն ո՞վ է, որ կենդանի Աստծու զորքին վիրավորի: Գնաց իրենց թագավորի մոտ, ասաց ես կկռվեմ Գողիաթի դեմ: Թագավորն ասալ ջահել հովիվ ես, չես կարող: Դավիթն ասեց հովիվ եմ, բայց երբ առյուծ կամ արջ է գալիս իմ հոտին կպնելու, հետևնեից վազում եմ իրենց սպանում ու իմ գառներին դրանց երախից ազատում: Վերջը, Դավիթը գնում է միայն պարսատիկով: Երբ Գողիաթը տեսնում է պատանուն, մտածում է իրեն ձեռ են առնում, ասում է, «կարողա՞ շան վրա ես եկել»:

Դավիթն ասում է «դու շնից էլ վատթար ես» ու ավելացնում (ուշադիր). «Դու ինձ վրայ ես հարձակվում սրով, գեղարդով և վահանով, իսկ ես քեզ վրա եմ հարձակվում … զօրութիւնների Տիրոջ անունով … Տերը քեզ այսօր իմ ձեռքը կմատնի, ես կսպանեմ քեզ, քո գլուխը կկտրեմ, քո լեշն ու այլազգիների բանակի դիակները այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կտամ։ Ամբողջ երկիրը կիմանա, թէ Աստված գոյութիւն ունի Իսրայէլի մէջ» (Ա.Թգ 17:45,46): Դավիթը հաղթեց: Պատերազմը վերջացավ: 

Սիրելի բարեկամներ, խնդրում եմ տարածեք, պատմեք, ասեք մեր կամավորներին ու զինվորներին, որ իրենք բարձր ձայնով ասեն. ««Ես քո վրա եմ գալիս զորությունների Տիրոջ անունով: Տերը քեզ այսօր իմ ձեռքը կմատնի ու ամբողջ երկիրը կիմանա, թէ Աստված գոյութիւն ունի Հայոց մէջ»:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ