13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արտաքին քաղաքական մարտահրավերները շատանում են եւ պետք է լավագույնս չեզոքացվեն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վաղվա հանդիպմանը նախատեսվում է հրատապ կարգով քննարկել Արցախյան հակամարտությունը։
 
Նախաձեռնությունը մի շարք եվրոպական երկրներինն է՝ Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, ՄԹ եւ Էստոնիա։
ՄԱԿ ԱԽ ներկայիս կազմում բացի 5 մշտական անդամներից (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, ՄԹ) ներկայացված են Գերմանիան, Էստոնիան, Բելգիան, Թունիսը, Վիետնամը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հարավային Աֆրիկան, Նիգեռը, Սենթ Վինսենթ եւ Գրենադինը։
 
Հայկական դիվանագիտության հիմնական անելիքն է աշխատել մշտական անդամների հետ՝ հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ + Չինաստան, ինչպես նաեւ հնարավորության դեպքում ընթացիկ «հասանելի» անդամների հետ, որպեսզի հանկարծ այդ քննարկումով պարարտ հող չստեղծվի հետագայում բանակցային ձեւաչափի փոփոխության կամ ՄԱԿ-ի ԱԽ-ի մեզ վերաբերող որեւէ բացասական բանաձեւի համար։ Հուսամ, ներկայիս ԱԳ նախարարի աշխատանքի փորձը ՄԱԿ-ում նույնպես պիտանի կլինի։
 
Արտաքին քաղաքական մարտահրավերները շատանում են եւ պետք է լավագույնս չեզոքացվեն։
Մեր բանակի թիկունքը պետք է ամուր լինի նաեւ այս ճակատում։
#StopAzerbaijaniAggression #ArtsakhStrong #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ»: 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ