Տունս գլխիս փուլ եկավ՝ ավիրվեց։ Անեծք թուրքին. զոհված զինվորի հայր
«Սեպտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Ջաբրաիլի տարածքի պաշտպանական դիրքերում՝թշնամու դեմ անհավասար մարտում հերոսաբար զոհվեց 22-ամյա լեյտենանտ որդիս՝ հրետանավոր Սմբատ Մազմանյանը (լրացել էր ծառայության 1 տարի 1 ամիսը)»։ Այս մասին ՖԲ-ում գրառում է արել նրա հայրը՝ Հմայակ Մազմանյանը։
«Գերազանցության կարմիր դիպլոմով 2019թ. ավարտեց ԵՊՄՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետը, փորձառու մեղվաբույծ, մեղվապահ է։ Տղաս ինչպես զոհվածներից շատերը դեռատի տարիք ուներ,ամուրի էր և առաջնագծում էր։Իր ետևից սերունդ չթողեց։ Տունս գլխիս փուլ եկավ՝ ավիրվեց։ Անեծք թուրքին։ Նաև անեծք թուրքի հետ գործարքի գնացող մանկամիտ սուտասան խաբեբային։Խնդրում եմ մեկնաբանություններ չթողնել…»,-եզրափակել է նա։