Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրության միջամտել և կանխել ևս մեկ ցեղասպանություն:
«Ծանր մարտերը ընդդեմ Լեռնային Ղարաբաղի շարունակվում են, երկու կողմներում կան շատ զոհեր: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես հրետակոծվում է։Դատապարտելի են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսած գործողությունները, որտեղ թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը: Շատ կարևոր է ու կենսական անհապաղ վերջ դնել այս վայրագությանը ու մարդկության դեմ հանցագործությանը։ Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունը ու դուրս հանի իր հարձակվողական ուժը, այդ թվում՝ հրավիրված օտարերկրացի ահաբեկիչներին, որոնք հարձակվում են Հայաստանի դեմ։Կոչում եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել՝ևս մեկ ցեղասպանությունը կանխելու համար,-սոցցանցերի իր էջերոմ գրել է Մխիթարյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: