04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրառում է կատարել Պրահայի քաղաքապետարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին Պրահայի քաղաքապետարանում հանդիպում է ունեցել փոխքաղաքապետ Վացլավ Նովոտնիի հետ:

Կողմերը անհրաժեշտ են համարել կոնկրետ քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Երևանի և Պրահայի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը:

Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Պրահայի կենտրոնում 2014 թվականի ապրիլի 25-ին առաջին հայկական խաչքարի բացումը Հայ առաքելական եկեղեցու՝ Չեխիայում պաշտոնական գրանցում ստանալու կապակցությամբ և ի նշան հայ-չեխական բարեկամության: Նա խորհրդանշական է համարել խաչքարի բացումը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:

 

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը գրառում է կատարել Պրահայի քաղաքապետարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ