19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ ԵԿ կողմից մի շարք ուսանողներ կարժանանան անվանական կրթաթոշակների

Այսօր` սեպտեմբերի 23-ին, մեկնարկեց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված ինտելեկտուալ մրցույթը, որի շրջանակներում կորոշվեն այն ուսանողները, ովքեր առաջիկա ուսումնական տարում կարժանանան անվանական կրթաթոշակների:

Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ: Մրցույթի  հաղթողներն արժանանում են Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների։ Կրթաթոշակառուները մեկ ուսումնական տարվա ընթացքում ամեն ամիս կստանան 25000-ական դրամ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ