10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Թուրք վարձկաններն են զոհվում մեր Արցախի սահմաններին. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ժողովուրդ ջան, պատերազմը միայն օդում եւ ցամաքում չէ, պատերազմը նաեւ քարոզչական ճակատում է։ Զգոն լինենք։Ադրբեջանը շատ մանրամասն է նախապատրաստվել այս պատերազմին, ամեն դետալ հաշվարկված է, ընդհուպ՝ քարոզչությունը, ֆեյսբուքը, հեռախոսակապերը,  ամեն ինչ եւ մենք պարտավոր ենք լինել առավել զգոն, ուշադիր…
 
Մենք խելոք ազգ ենք, մենք մեր հայրենիքն են պաշտպանում եւ մեր կռիվը ագրեսորի, ոսոխի դեմ է։ Այդ ոսոխը միադեմ չէ, բազմադեմ է։ Այսօր Ադրբեջանին օգնում է Թուրքիան, թուրք վարձկաններն են զոհվում մեր Արցախի սահմաններին, նրանք են նենգաբար եւ դավադիր հարձակվել լայն ճակատով…Իհարկե, իրենց քթին ստանում են ջախջախիչ հարվածներ, նրանց վերջը բարի չի լինելու․․․
 
Մարտի դաշտում զինվորի, հրամանատարի, հայոց բանակի առասպելական հաղթանակները մենք պարտավոր ենք պահպանել քարոզչական դաշտում…
Ոչ մի ադրբեջանական լրատվամիջոցի կամ կայքի հղում մի արեք, մի հավատացեք նրանց զառանցանքին, սա եւս պատերազմ է։
Հղումներ մի արեք ադրբեջանական մամուլին․․․Թուրքականի նույնպես…Էս կռիվը ամբողջ հայ ժողովրդի կռիվն է իր դարավոր թշնամու դեմ եւ հայ ժողովուդրը հաղթելու է այդ կռիվը․․․Չկասկածեք․․․
 
Զենքով-խելքով – ոգով․․
Սա է մեր հաղթանակի գրավականը․․
Հանուն հայրենիքի․․․
 
Աստված մեր զինվորին, մեր բանակին, մեր ժողովրդին պահապան․․․»:
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ