Մուտքն անվճար կլինի
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ “ՀԱՅ ՖԵՍՏ” միջազգային թատերական` թվով 12-րդ, փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը: Այս տարի մշակույթի նախարարությունը 1 միլիոն դրամով կրճատել է պետբյուջեից հատկացվող գումարը. “ինչը սակայն չի խանգարում փառատոնի անցկացման բարձր մակարդակին” – նշում է փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
“ՀԱՅ ՖԵՄՏ”-ին այս տարի կհյուրընկալվի 200 մասնակից 18 երկրից, նաեւ հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ, թատերագետներ’ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլն: Թատերասերներր հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային, իրերի, տիկնիկային, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Ղուկասյանը հատկապես առանձնացրեց “150 պատճառ հայրենիքդ ատելու համար” ներկայացումը. “Հասկանալի է ինչ հետքրքրությւոն կլինի` կմտածեն խոսքը Հայաստանի մասին է, բայց ոչ, խոսքը Կոստանդնուպոլսի մասին է, թե ինչպես էին այնտեղ ապրում մարդիկ և ինչպես սելջուկները եկան գրավեցին, և մենք բոլորս պետք է աչալուրջ լինենք, որպեսզի բարբարոսները չգան և մեր երկիրը չգրավեն”:
Ներկայացումների մուտքն անվճար է, փառատոնի բացման ներկայացումր` հրավիրաաոմսերով:
Երեւանյան թատրոններից “ՀԱՅ ՖԵԱՏ”-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային, “Համազգային”, “Փոքր” և “Միհր” թատրոններր: