”Անտրամաբանական է”
”Ես կարող եմ վերահաստատել իմ դիրքորոշումը, որ մի քիչ անտրամաբանական է գոյություն ունեցող նախագծի քննարկումը հետաձգել` հանուն գոյություն չունեցող նախագծի քննարկման: Դուք գիտեք, որ հայտնի իրդարձություններից հետո բավական երկար ժամանակ է անցել: Այդ ընթացքում անընդհատ խոսվել է, որ սահմանապահ համայնքների հարցը պետք է լուծվի”,-այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ հանձնաժողովի նիստում որոշվեց, որ “Սահմանապահ համայնքների մասին” պատգամավորի հեղինակած նախագծի քննարկումը լիագումար նիստում մերժվեց:
”Բայց փաստն այն է, որ այս պահի դրությամբ գոյություն չունի որևէ այլ նախագիծ: Ես շատ կարևորում եմ, որ մենք ռեալ նախագծեր ունենանք, այլ ոչ թե միայն քաղաքական հայտարարություններ: Ի սկզբանե հայտարարել եմ, որ այն պահին, երբ կլինի քաղաքական ավելի լավ համաձայնություն ունեցող նախագիծ, ես, բնականաբար, կհրաժարվեմ այս նախագծից”,- ասաց Ն. Փաշինյանը:
Օրենքում հստակ ասվում է, որ սահմանապահ համայքնի բնակչի օգտագործած հոսանքի վարձավճարի կեսը պետք է վճարի կառավարությունը, նույնը վերաբերում է բնական գազին, խմելու և ոռոգման ջրին: