23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հրայր Թովմասյանի տեղեկություններով՝ ՍԴ նախագահի ընտրության հարցում այլ սցենարներ են քննարկվել, հնարավոր է՝ նորից առաջադրումներ լինեն

«Իմ հայտարարությունից հետո, չճշտված տեղեկություններով, այլ սցենարներ են քննարկել, որ հնարավոր է՝ նորից առաջադրումներ լինեն», – լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը՝ ավելացնելով՝ քաղաքական շրջանակերի մասին է խոսում:

Իր մասնակցության մասով էլ ասաց. «Երբ հասկանամ, որ որևէ պայմանավորվածություն չկա, ՍԴ-ն ինքնուրույն է անում, կշարունակեմ մասնակցել»:

Նա նաև ընդգծեց, որ երբ ՍԴ-ում մեկ թեկնածու է՝ լավ հանգամանք չէ: «Դա ինչ-որ բաների մասին է խոսում արդեն: Երբ 4 դատավոր նոր է, մյուսների մոտ էլ միասնական թեկնածու չկա, մեկ թեկնածու է առաջադրվում, նշանակում է, մրցակցություն չկա, մյուսների համար այլընտրանք չկա», – նշեց նա՝ ավելացնելով, որ ուղղորդված լինելու տպավորության պատճառներից մեկը պայմանավորված է նաև այդ հանգամանքով:

Նա չբացառեց, որ այսօր ՍԴ-ում ընտրություն չլինի:

Իր՝ նախկին իշխանությունների կողմից ուղղորդված լիենու մասին էլ ասաց. «Իմ «պորտալարը» քաղաքական գործունեությունից կտրել եմ և քաղաքական պրոցեսները չեմ մեկնաբանում»:

Թովմասյանը նաև նշեց, որ գուցե իրեն ընտրելը եղել է քաղաքական որոշում՝ ոչ կարող է հերքել, ոչ հաստատել: Միաժամանակ ավելացրեց. «Բոլոր  նրանք, ովքեր վերջերս կամ դրանից առաջ են ընտրվել՝ խորհրադարանի կողմից քաղաքական որոշումներ են, և ոչ ոք չի թաքցրել: Այսօրվա քաղաքական մեծամասնությունն է հայտարարել, որ նախորդ անգամ Վաղարշյանին, Հովհաննիսյանին չընտրեց. քաղաքական որոշում է: Նորմալ է, խոսքը այստեղի մասին է, երբ փոխանցված է այստեղ, և քաղաքական ուժերը որոշում են ՍԴ-ի փոխարեն. սա է խնդիր»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ