23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դիմակ կրելու, թեստավորվելու, ջերմաչափվելու, իսկ առաջիկայում՝ նաև պատվաստվելու պարտադրանքներ

Արդեն որերորդ ամիսն է, ինչ Հայաստանում իշխանությունները վայրագորեն խախտում են ՀՀ սահմանադրության 2-րդ գլխում («Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները») սահմանված հոդվածները։ Այժմ չեմ անդրադառնանք բոլոր հոդվածներին։ Վերընթերցենք միայն 23-րդ, 25-րդ ու 26-րդ հոդվածների համապատասխան կետերն ու համառոտ դիտարկենք դրանք, մասնավորապես, դիմակ կրելու, թեստավորվելու, ջերմաչափվելու, իսկ առաջիկայում նաև պատվաստվելու անընդունելի պարտադրանքների լույսի ներքո։

Եվ այսպես՝

«ՀՈԴՎԱԾ 23. ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Մարդու արժանապատվությունն անխախտելի է»:

ՀԵՏԵՎԱԲԱՐ, վերջին յոթ ամիսներին ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը խախտված է իշխանության կողմից մտցված տարատեսակ անօրինական արգելքներով, տուգանքներով, պարտադրանքներով, բնական ու սահմանադրական իրավունքների ոտնահարումներով։

«ՀՈԴՎԱԾ 25. ՖԻԶԻԿԱԿԱՆ և ՀՈԳԵԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

  1. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին»:

Վերջին յոթ ամիսներին ՀՀ քաղաքացիների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը խախտված է կոպտորեն, զանազան ձևերով, ամեն քայլափոխի և առանց որևէ լուրջ գիտական հիմքերի։

Դիմակ կրելու զանգվածային պարտադրանքը ոչ այլ ինչ է, քան բժշկական փորձ։ Մարդկանց առողջությունը տարբեր է, ընդ որում՝ նույն մարդը մեկ օր կարող է իրեն լավ զգալ, մյուս օրը՝ վատ։ Բոլորին անխտիր (այդ թվում՝ երեխաներին) ամիսներով՝ ամեն օր և ամենուր, բաց ու փակ տարածքներում, դիմակ պարտադրելը ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է։

«ՀՈԴՎԱԾ 26. ԽՈՇՏԱՆԳՄԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՄ ՊԱՏԺԻ ԱՐԳԵԼՔԸ

  1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

ԸՍՏ ԱՅՍՄ, բոլորին անխտիր (այդ թվում՝ երեխաներին) ամիսներով դիմակ պարտադրելն ու ամեն քայլափոխի ջերմաչափելը, ոչ միայն բժշկական հանցագործություն են, այլև խոշտանգում, անմարդկային և նվաստացնող վերաբերմունք ու նաև պատիժ։

Այս ամենի պատասխանատուները վաղ թե ուշ դատարաններում ու տրիբունալներում նստած են լինելու մեղադրյալի աթոռին։

Արմեն Այվազյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ