Թույլ մի՛ տվեք ապրուստ ապահովելու համար վերադառնալ օտար ափեր. հայրենադարձն՝ իշխանությանը
«Մենք Հայաստան ենք եկել ու վարկային պատմություն չունենք, եթե վարկ չտաք, ինչպե՞ս պետք է պատմություն ունենանք», հայրենադարձների խնդիրների մասին այսօր հանրային լսումների ժամանակ բարձրաձայնվեց ԱԺ ամբիոնից: Հայրենիք վերադարձած սփյուռքահայ Ռազմիկ Մինասյանը նշեց, որ թավշյա հեղափոխության ժամանակ սփյուռքահայերը ևս իրենց քայլն արել են: Բայց հիմա դիմելով իշխանությանը՝ նա բարձրաձայնում է. «Թույլ մի տվեք, որ վերադառնանք օտար ափեր մեր ապրուստն ապահովելու համար»:
Ասում է՝ իրենք շատ դժվարությունների են դիմագրավում, բայց ոգևորող ոչինչ չեն տեսել: Մինասյանի խոսքով՝ հապճեպ ու ժամանակավոր լուծումների կողքին խնդիրների արմատական ու երկարատև լուծումներ են պահանջում.
«Պետական մարմիններից պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադրաձների նկատմամբ»
Նրանք պահանջում են հայրենադարաձության հատուկ օրինագծի մշակում, որտեղ կճշտվեն պետական աջակցության նյութական ու բարոյական բնույթն ու կանոնները:
Պահանջում են նաև շտապ կարգով հանրակացարանային բնակարանների ապահովում, իսկ հեռակա կարգով՝ բազմաբնակարանային համալիրի կառուցում՝ երկարաժամկետ վճարումների թույլտվությամբ, հարկերից ժամականավոր ազատում, և այլն: