07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկրագնդին սպառնացող երկու խումբ գործոնները՝ սննդի և ջրի պաշարների սահմանափակություն եւ բնակչության թվի աճ. IEP

Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտը (IEP) հրապարակել է էկոլոգիական վնասների գնահատման զեկույցը։ Ըստ այդմ՝ մինչև 2050թ․ երկրագնդի բնակիչների թիվը կհատի 10 միլիարդի սահմանը, իսկ բնական պաշարների համար պայքարը պատերազմների ծագման պատճառ կդառնա։

Զեկույցի համաձայն՝ երկրագնդին սպառնացող երկու խումբ հիմնական գործոններ կան։ Առաջինը սննդի և ջրի պաշարների սահմանափակությունն ու բնակչության թվի աճը, երկրորդը՝ հեղեղները, երաշտները, փոթորիկները, ծովի մակարդակի բարձրացումը, օդի ջերմաստիճանի բարձրացումը և նմանատիպ բնական աղետածին պայմանները։

Նշվում է մասնավորապես, որ Հնդկաստանի և Չինաստանի պես մեծ բնակչություն ունեցող երկրներում մինչև 2050թ․ ջրի պաշարների լուրջ սակավություն կլինի։

Ըստ հեղինակների կանխատեսումների՝ մինչև 2050թ․ երկրագնդի բնակչության 1․2 միլիարդը կդիմի հարկադիր գաղթի։ Պետք է նշել, որ միայն նախորդ տարվա ընթացքում շուրջ 30 մլն մարդ շրջակա միջավայրի պայմանների կամ բախումների պատճառով գաղթել է իր մշտական բնակության վայրից։

Աղբյուր`    diken.com.tr

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ