11 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին». Արմեն Աշոտյան

Երեկ Էրդողանը ՄԱԿ-ում Հայաստանին մեղադրել է խաղաղության հաստատմանը խոչընդոտելու մեջ։

Հուլիսին Ադրբեջանի տարածքի վրա հարձակում գործած Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտն է»,- հայտարարել է Էրդողանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։

Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք տարածաշրջանում ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի որոշումների հիման վրա Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման կողմնակից են։

Քանի որ պարզվեց, որ մեր ԱԳ նախարարը հուզվում է նման հայտարարություններից, իսկ վարչապետն զբաղված է հեքիաթների նոր ժողովածուով, ի՞նչ կարծիքի եք, գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին, ֆեյսբուքյան հանրագրում հռետորական հարցադրում է հնչեցնում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ