23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Կանանց լուսանկարներով ծանոթանում էր տղամարդկանց հետ /վիդեո/

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով կիբերհանցագործություններին՝ ասաց, որ մի քանի տարբերակներ րէր մշակվել: 
Ամենատարածվածը՝շորթումն էր, նախապես մշակված ձեւերով: “Գործարար նամակագրության միջամտելը”, երբ 2 գործարարներ, տարբեր երկրներում էլեկտրոնային նամակագրության միջոցով պայմանավորվածություն են ձեռք բերել: Երրորդ անձը ոչ միայն թափանցել էր նամակներ բաժին, ստեղծել նմանակ փոստի հասցե, եւ ստացել գումար, տրամադրելով իր հաշվի համարը: Հաջորդ եղանակը՝ “Սիրախաղն” է:

“Զոհերը ընտրվում են հիմնականում սոցիալական ցանցերում, 30-ից բարձր տարիք ունեցող միայնակ կանայք են, հանցավորը սիրային նամակագրություն է վարում, հայտնում, որ թանկարժեք նվերով ծանրոց է ուղարկել, որոշ ժամանակ անց զոհի հետ կապ են հաստատում իբրեւ մաքսային աշխատակիցներ, որոնք մաքսավճարի համար գումար են պահանջում”,-ասաց Տ.Պետրոսյանը:

Ի դեպ, իրավապահները համագործակցում են “Գուգլի”, “Ֆեյսբուքի” եւ այլ կազմակերպությունների հետ: Մասնավորապես, “մամբա”  ծանոթությունների կայքով մի տղամարդ կանանց լուսանկարներ էր տեղադրել եւ տղամարդկանց հետ էր ծանոթանում եւ առաջարկում լուսանկարների կանանց հետ սեռական հարաբերություններ ունենալ:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ