Սեպտեմբերի 16-ին «Հենարան» մամուլի ակումբում
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի կրթության ոլորտի փորձագետ, դասախոս Արմինե Դավթյանը:
ԹԵՄԱ՝ մամուլում շրջանառվող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանի նախագիծը.կրթական համակարգը ցայտնոտի մեջ է՝ 65 և բարձր տարիքի դասախոսական անձնակազմը անորոշ ժամակով փոխարինել երիտասարդ դասախոսներով, մեկ-երկու օրում հայտնաբերել ուսանողների ու դասախոսական կազմի մոտ որոշ հիվանդությունների ցանկը, եթե դրանք համընկնեն նախարարության թված հիվանդությունների հետ զրկել դասախոսին եւ ուսանողին բուհ մտնելու իրավունքից. ուսման վարձերի հնարավոր թանկացումը:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավաբան Աննա Մկրտչյանը:
ԹԵՄԱ՝ արտակարգ դրությունից կարանտին. իրավական ռեժիմի փոփոխությունները. մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումները. սահմանված տուգանքներն ու պատժամիջոցները: