19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատել են շփման գիծը

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:

Դիտարկման ժամանակ, հերթական այցով տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /Ռուսաստան/, Ռոբերտ Բրադտկեն /ԱՄՆ/, Ժակ Ֆորը /Ֆրանսիա/ և ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը /Լեհաստան/ հատել են զինված ուժերի շփման գիծը հատուկ ականազերծված հատվածով:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ էին ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ՈՒիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

 


KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ