17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Եռյակի հանրահավաքին կարեւորություն չեն տալիս

Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Հովհաննես Իգիթյանը եւ Ազատ Արշակյանը խոսելով  ոչ իշխանական ուժերի եռյակի՝ /ՀՅԴ-ն չի մասնակցի-հեղ./ հոկտեմբերի 10-ին հրավիրած հանրահավաքի մասին, ասացին, թե մեծ ակնկալիքներ չունեն եւ շատ կարեւորություն չեն տալիս դրան:

“Ինձ հետաքրքրում է, թե հանրահավաքի մյուս կողմում ովքե՞ր են կանգնած, քանի որ քաղաքական պահանջները, ի վերջո, ուղղված են հասարակությանը: Այդ հանրահավաքին ես մեծ կարեւորություն չեմ տալիս: Քառյակը 12 կետանոց պահանջ ներկայացրեց իշխանություններին, եւ այդ չորս ամիսների ընթացքում եթե հասարակության մեջ քննարկումներ չեն եղել դրանց վերաբերյալ, կուսակցությունները ոչինչ անել չեն կարող”,-ասաց Հովհաննես Իգիթյանը:

Նրա խոսքով,  կուսակցությունները սպասում են, որ հասարակությունը մի շարժում անի, իսկ իրենք գնան եւ կանգնեն նրա կողքին:

Ազատ Արշակյանի դիտարկմամբ էլ այսօր քաղաքական դաշտում ընդդիմության համար տեղ է բացվել, ընդդիմությունն ունի ասպարեզ, սակայն նրանք ընդամենը 12 կետանոց պահանջ են ներկայացնում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ