23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Կա՛մ ԿԳՍՄ նախարարը մոլորեցնում է բոլորիս, կա՛մ դպրոցի տնօրենները զբաղված են ինքնագործունեությամբ»

Կա՛մ ԿԳՍՄ նախարարը մոլորեցնում է բոլորիս, կա՛մ դպրոցի տնօրենները զբաղված են ինքնագործունեությամբ։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից պահանջել էի պարզաբանում այն մասին, թե ինչ միջոցներով է ֆինանսավորվելու դպրոցներում սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերումը առկա ուսուցման մեկնարկից հետո։

Նախարարից ստացել եմ հետևալ պատասխանը․ «Ինչ վերաբերում է սանիտարահիգիենիկ միջոցների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներին, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019-2020 ուսումնական տարում, մարտի 16-ից իրականացվել է հեռավար ուսուցում և դպրոցներում առկա են պահուստային միջոցներ՝ սանիտարահիգիենիկ պարագաների նախնական ձեռքբերումը կիրականացվի այդ միջոցներով, իսկ այն դպրոցները, որոնց տնտեսված միջոցները բավարար չեն լինի՝ կտրամադրվի լրացուցիչ աջակցություն։

Հետագայում վերոնշյալ գործընթացը կիրականացվի պետական միջոցներով»։ Այս պարագայում անհասկանալի է դառնում, թե ինչու են դպրոցներում ծնողներից գումար հավաքում այդ պարագաների համար։

Տեղեկությունները ստացվում են տարբեր դպրոցներից և քանի որ ախուվախի նախկին մթնոլորտը դպրոցներում չի վերացել և հակառակը՝ սաստկացել է, ուսուցիչները և ծնողները վախենում են այս մասին բարձրաձայն խոսել։ Կարծում եմ ԿԳՄՍ-ն և Երևանի քաղաքապետարանը պետք է ծնողներին ձերբազատեն դրամահավաքի հոգսից և ստուգեն՝ արդյոք դպրոցների պահուստային միջոցները բավարար են այդ պարագաները անհրաժեշտ քանակով ձեռքբերելու համար։ Ի՞նչն է խնդիրը, որ դպրոցները որոշել են գումար հավաքագրել ծնողներից։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ