30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քո կարծիքն այնքան էլ կարևոր չէ. վարչապետը` փոխնախարարին

Այսօր կառավարության նիստին Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց նախագիծ, որի համաձայն՝ այն բեռանփոխադրողներն, ովքեր սահմանված բեռից 40 տոննա ավել բեռ կտեղափոխեն, կվճարեն 10 հազար դրամ տուրք:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչու է տուրքը սահմանվել 10 հազար դրամ: ”Չեմ կարծում, որ դա կծանրաբեռնի, եզակի են լինելու դեպքերը”,- պատասխանեց Առաքելյանը: ”Քո կարծիքն այնքան էլ կարևոր չէ”,- իր ոճի մեջ արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: ”Տասը հազարը ինչի համար ենք սահմանում”,- կրնկնեց վարչապետը:

”10 հազար դրամ տուրքը կսահմանվի այն դեպքերի համար, որ կդիմեն չմասնատվող բեռներ տեղափոխելու համար, որոշակի աշխատանք է նախատեսված”,- պարզաբանեց փոխնախարարը: Հովիկ Աբրահամյանն էլ հավելեց, որ պետք է քննարկել այդ հարցը, քանի որ անթույլատրելի է, որ սահմանված կարգը վնասակար ազդեցություն ունենա տնտեսության վրա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ