Վարչապետը խորհրդակցություն պահանջեց
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր Կառավարության նիստում տեղեկացրեց, որ անձրևների նվազման հետ կապված ելքերի մեծությունները Ախուրյան, Հրազդան, Սև ջուր, Քասախ գետերում նվազել են այս տարի և հասել 40-5- %-ի սահմաններին: ”Ջրի անբավարարության պատճառով մեծացել է ջրօգտագոծողների շահերի բախումը Արարատյան դաշտում: Այն բացասական ազդեցություն է թողնում դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ճնշումային հորիզոնի անկման վրա, հատկապես ոռոգման ջրապահանջի բավարարման ժամանակ”,-ասաց նախարարը:
Կառավարության ընդունած որոշմամբ` ջրօգտագործման ծավալների, ռեժիմների կրճատման կամ սահմանափակումների, չափավորումների միջոցով հնարավոր կլինի մեղմել այս տարածքներում ջրօգտագործողների շահերի բախումից:
ՀՀ գանձապետ Ատոմ Ջանջուխազյանն նշեց, որ իրենք հետ պետք է մի քանի օր աշխատել,, ապա նշեց, որ նախագծում ֆինանսական հատկացումների, ծախսերի մասին նշումներ չկան: Նախարարը բացատրեց, որ սա հիմնականում գումարների հետ կապված որևէ խնդիր չի ներկայացնում, վերանայում են ջրի օգտագործումը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց. ”Դե ախր գիտեք ինչ, հարկավոր է ադ հարցերը բարձրացնել, մեկ օր աշխատենք, երկու օր աշխատենք, հա էլի աշխատենք, խնդիրն ինչումն է”: Վարչապետը շեշտեց, որ պետք է խորհրդակցություն անել այս հարցի հետ կապված, որին բոլոր շահագրգիռ անձինք պետք է մասնակցեն: