Հայկ Մարությանը «առողջական խնդիրների» պատճառաբանությամբ շուտով հրաժարականի դիմում է ներկայացնելու.«Իրավունք»
«Շրջանառվող լուրերի համաձայն` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը երեկ կայացած ավագանու նիստին ներկա չէր «առողջական խնդիրների» պատճառաբանությամբ, շուտով նույն «հիմնավորմամբ» հրաժարականի դիմում է ներկայացնելու:
Աղբյուրի համաձայն` քաղաքապետն իրոք առողջական խնդիրներ ունի, բայց հրաժարականի դիմումը կապված է այն բանի հետ, որ նա այլևս չի դիմանում չ յուրայինների, ոչ էլ գործնականում ողջ հասարակության ամենօրյա ռեժիմով քննադատությանը, կամ, խիստ մեղմ ասած, քննադատությանը»,-գրում է թերթը: