26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Առանց ՀՀԿ-ի ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող հաջողության հասնել», – հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը

Մենք չենք գործում ընդդեմ ինչոր մեկի, մենք գործում ենք հանուն երկրի

-Անցած շաբաթ արտակարգ դրությունը փոխարինեցին կարանտինով: Ի՞նչ է դա նշանակում այն միջոցների լեզվով, որոնք իշխանությունը ձեռնարկում է ընդդիմության գործունեությունը սահմանափակելու համար։

-Կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված գործողությունները դատապարտված էին ի սկզբանե, իշխանությունն անտեսում էր մասնագետների կարծիքը, որոշումներն ուշացած էին, իսկ նրանք, որոնք յուրաժամանակ էին թվում, իրականացվում էին համապատասխան վերահսկողության շրջանցումով: Փոխարենը խիստ հսկողության էին ենթարկվում իշխանության քաղաքական ընդդիմախոսների ակցիաներն ընդդեմ տխմար «բարեփոխումների» և ժողովրդավարության աղաղակող խախտումների։ Կառավարության և պարետատան միջոցառումները միտված էին ընդդիմության հնազանդեցմանը, այլ ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարին։ Ինչ վերաբերում է կարանտինին, ապա դեռ վաղ է եզրահանգումներ անել, կառավարությունը դեռ չի հնչեցրել բոլոր նորմատիվ ակտերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի համակարգն աշխատի:

-Ուրբաթ օրը Ռեֆորմիստների կուսակցության երթն անցավ կենտրոնական փողոցներով, մասնակիցները վանկարկում էին. «Նիկոլ, ստախո՛ս» և «Նիկոլ, հեռացի՛ր», չբախվելով չնչին իսկ դիմադրության։ Անցորդները միայն հավանություն էինտալիս այդ կարգախոսներին։ Երթը ցույց տվեց, որ Հայաստանում չկա քաղաքացիական պատերազմի վտանգ, որովպատճառաբանում էին որոշ ընդդիմադիրներ հանրահավաքների ու երթերի անցկացմանմտավախությունը՝ «իրար դեմ պատ կազմած» քաղաքացիական դիմակայություն չառաջացնելու համար։ Ձեր կարծիքով, ի՞նչ եզրահանգումներ են բխում այդ ակցիայից:

-ՀՀԿ-ն երբեք չի խուսափել փողոցային ակցիաներից, և սեպտեմբերի 4-ի ակցիան բնավ առաջինը չէր։ Հանրապետականները պարբերաբար փողոցային ակցիաներ են անցկացնում, վերջինը մեկ ամիս առաջ էր՝Հայաստանում ԵՄ ներկայացուցչության մոտ։ Իսկ որպես առաջին բազմամարդ ակցիա՝ ես կհիշատակեի դատարանի շենքի մոտ տեղիունեցած ակցիան ի պաշտպանություն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ուր եկել էինհազարավոր քաղաքացիներ, առանց մեր կողմիցորևէ կոչի։ Երբ մարդը, որի դեմ քաղաքական շարժառիթներով քրեական գործ են սարքում, դատարանի շենքի շեմից ոտքը ներս դնելուցառաջ արտաբերում է «Արցախը երբեք չի՛ լինելուԱդրբեջանի կազմում» արտահայտությունը, ապա, համաձայնեք, դա անչափ գնահատելի է։ Այդ արտահայտության մեջ է ամփոփված մեր գլոբալ տարբերությունը Նիկոլից. մենք չենք գործումընդդեմ ինչ-որ մեկի, մենք գործում ենք հանուներկրի։

«Ես գիտեմ, որ ես մեծամասնությունիցեմ»

Երրորդ նախագահի կողմից դա արարք էր, դատարանի շեմին հնչած այդ արտահայտությունն արդեն մեր պատմության մասն է։ Ինչու էին 2,5 տարի առաջ մարդիկ փողոց դուրս գալիս «Մերժի՛ր Սերժին» «Մերժի՛ր ՀՀԿ-ին» կարգախոսներով, իսկ այսօր հանրահավաքներ են կազմակերպում ի պաշտպանություն այն ավանդական արժեքների, որոնք անբաժան են հանրապետականների գաղափարախոսությունից, ի՞նչն էխաթարված մեր հասարակության մեջ։

Հասարակության պարագայում ամեն ինչ կարգին է, պարզապես 2,5 տարի առաջ նրա նկատմամբ կիրառեցին հայտնի տեխնոլոգիաները։ Ես չեմ հոգնում կրկնելուց, որ ինձ չեն հետաքրքրում 2018 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով նկարած թվերը, ես գիտեմ, որ ես մեծամասնությունից եմ։ Խոսքնայն մեծամասնության մասին է, որն այսօր, ինչպեսև 2,5 տարի առաջ, հավատարիմ է ավանդական պահպանողական արժեքներին։ 2,5 տարվա ընթացքում Նիկոլը հասցրեց կրկնել նախորդ կառավարությունների ևբարձրաստիճան պաշտոնյաների բոլոր սխալները։ Նիկոլից առաջ պահանջվում էր 5-10 տարի, որպեսզի ղեկավար աշխատողի աչքը պղտորվի, և նա դադարի տեսնել իրերն այնպիսին, ինչպիսին դրանք օբյեկտիվ իրականության մեջ են։ Նիկոլը իրականությունը տեսնում է նույնիսկ ոչ այնպես, ինչպես այնպատկերում է Հանրային հեռուստատեսությունը, նա տեսնում է իրականությունը ֆեյսբուքյանհայելու մեջ։ Մոռանալով, որ հենց ինքն է ֆինանսավորում բոլոր «լայքերն» ու մեկնաբանությունները. սեփական ձեռքով ստորագրելով համապատասխան հատկացումների վերաբերյալ փաստաթղթերը, նա անկեղծորեն ուրախանում է այդ պատվիրված «լայքերով» ու մեկնաբանություններով։

Անհամարժեքության ակնհայտ նշաններ ունեցող վարչապետը նվեր է ցանկացած ընդդիմության համար։ Ինչի՞ց եք դժգոհ։

Բացատրեմ, թե ինչու նա նվեր չէ: Փաշինյանը քաղաքական բանավեճի նշաձողնիջեցրել է հատակի մակարդակի։ Ես չեմ կարող բանավիճել հարկման համակարգերի կամ կրթական բարեփոխման մասին, երբ ընդդիմախոսը երկրորդ արտահայտությունից հետո սկսում է խոսել նախկին իշխանության կողմից իբր գողացված միլիոնների մասին: Կարծում եմ, նրանք, ովքեր այսօր իշխանության ղեկին են, հենց նախկիններն են, որ կան։ Չգիտեմ՝ ինչի մասին կարելի է խոսել այն մարդկանց հետ, որոնք «իզմեր» չեն ճանաչում. քաղաքականության մեջ նման բան հնարավոր չէ…

Հարկման համակարգերի և բարեփոխումների մասին բանավեճերն այսօր ամենից քիչ են հետաքրքրում մտածող քաղաքականացված հանրությանը, բոլորն արդեն գիտակցել են, որ քանի դեռ այսընչաքաղց ոհմակն իշխանության ղեկին է, ոչ մի շարժ չի լինելու: Մարդկանց հետաքրքրում է, թե երբ է ընդդիմությունը միավորվելու, երբ են քաղաքական ուժերը համատեղգլխավորելու պայքարն ընդդեմանգործունակ կառավարության և վարչապետի։

Հանրապետականների մարդկային, մտավոր և կազմակերպչական ռեսուրսները, իսկ ամենագլխավորը՝ քաղաքական փորձը հուշում են ներկայիս ընդդիմադիր էլիտային, որ առանց ՀՀԿ-ի ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող հաջողության հասնել։ Այսօր ՀՀԿ-ի օրակարգը հանգում է վարչապետի հրաժարականին, ժամանակավոր կառավարության ձևավորմանը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Հաջորդ շաբաթվա իմ օրակարգը ՀՀԿ-ի անդամության 50-60 երիտասարդ թեկնածուների հետ հանդիպումն է Երևանում, այնուհետ հանդիպումը 20 թեկնածուների հետ մարզերից մեկում, մասնակցությունըերիտասարդական զանգվածային միջոցառմանը և մի քանի հարցազրույցներ։

Ինչպե՞ս եք վերաբերվում հանրահավաք անցկացնելու մտադրությանմասին Ծառուկյանի հայտարարությանը:

-Ինչպես լրահոսին. կարդացի և անցաառաջ։ Մենք որևէ ընդդիմադիր ուժի հետ խնդիր չունենք։

«Նիկոլը բացահայտ կերպով մեկնում էկեղտոտ ձեռքերը դեպի Արցախ…»

Մտավախություններ չունե՞ք, որ տարերային փողոցային ակցիաները կարող են առաջ անցնել ռեժիմի տապալման ուղղությամբ ընդդիմության միահամուռ գործողություններից և այդ տարերային ելույթներին կարող են հեծնել ինչ-որ ապակառուցողական ուժեր:

Ցանկանում եմ հիշեցնել, որ երբ Նիկոլը դեռ նոր էր մտել Երևան՝ Գյումրիից կատարածքայլարշավից հետո, առաջին հանրահավաքիններկա էր ընդամենը 300 մարդ, և խոսք անգամչկար, որ Փաշինյանը կարող է դառնալ վարչապետ։ Եթե Նիկոլն այդ ժամանակ խոսեր իր հավակնությունների մասին, ապա 300-ից կմնար 10-15 մարդ։ Մինչև 2018 թվականը զանգվածային ակցիաները քաղաքական չէին («Էլեկտրիկ Երևան», «100 դրամ» և այլն), ուստի չեմ բացառում, որ ժողովուրդն ինքը կարող է կազմակերպված պայքարի ելնել՝ ի պաշտպանություն ազգային ավանդական արժեքների։ Նիկոլը բացահայտկերպով մեկնում է կեղտոտ ձեռքերը դեպի Արցախ, հայկական ընտանիք ու բանակ, ուստի զանգվածները կարող են տարերայնորենպայքարի ելնել՝ առանց քաղաքական ուժերի վրա հենվելու։ Մեր ժողովուրդն օժտված է իմաստուն կոլեկտիվ մտածողությամբ, այնպես որ պատրաստ է պաշտպան կանգնել իրական արժեքներին։ Եթե կառավարությունն այնպիսի բան անի, ինչըկդրդի լայն զանգվածներին հանկարծակի դուրս գալ փողոց, ապա կուսակցությունը պետք է պատրաստ լինի ներգրավվել գործընթացներում։ Ինչպես մի առիթով նկատել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մենք պետք է պատրաստ լինենք և՛ մարաթոնի, և՛ սպրինտի։ Դրա համար մեր տրամադրության տակ կա օրինական քաղաքական մեթոդների և միջոցների ամենահարուստ գործիքակազմ…

-Ստացվում է, որ երեք ընդդիմադիր բևեռների միավորման գաղափարն այսօր ձեզ համար արդիական չէ՞։

Գիտեք, միավորված կամ չմիավորվածընդդիմության, միասնական առաջնորդների և այլ պարագաների մասին խոսակցությունները չափազանց շատ ժամանակ են խլում. ես նախընտրում եմ ծախսել այդ ժամանակնաշխատանքի վրա, որպեսզի արդյունք ապահովվի ամենամոտ ապագայում։

Հետևաբար՝ ձեր աշխատանքը նպատակաուղղված է մոտ ապագայում ձեռքբերելիք արդյունքի՞, դուք աշխատում եք ապագայի համար, որը սարերի հետևում չէ՞:

– Ես աշխատում եմ Հանրապետական կուսակցության գրասենյակում…

golosarmenii.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ