30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ առաջին նախագահը հիմա հասկանո՞ւմ է, թե ինչ անուն թողեց ինքը պատմության մեջ․ Վահրամ Սահակյան

Հրապարակախոս Վահրամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ինձ համար շատ հետաքրքիր է. օրինակ էս ՀՀ առաջին նախագահ ԼՏՊ-ն հիմա հասկանում է՞, թե ինչ անուն թողեց ինքը պատմության մեջ եւ սերունդների համար։

Ուրեմն, երկիրը սովի մատնելուց եւ մթության մեջ թաղելուց հետո, այն պահին, երբ Քելբաջարը նվաճելու համար մարդիկ հսկայածավալ գործողություններ են մշակում, սարսափելի մարտեր են տալիս, հսկայական կորուստներ են ունենում, երիտասարդներ են զոհվում՝ սա հանգիստ Երեւանից գալիս է, սիգարետը բեյնին տնկած կանգնում է ու իլյիչյան ժպիտով ասում է, որ էդ Քելբաջարը պիտի հանձնեք։ Հենց էդպես՝ հանձնեք։

1998-ին վերջնականորեն որոշում է մնացած տարածքներն էլ հանձնել, ինչի պատճառով հեռացվում է իշխանությունից։

Հետո 2008-ին գալիս է, ութ ամիս խառնակություններ է կազմակերպում, ահասարսուռ ատելություն սերմանում, մարդկանց թշնամացնում, վերջում էլ տասը մարդու կյանք տանում ու գնում քնում։

Այս ամեն ինչը հենց այսպես էլ մնում է պատմության մեջ։ Ժամանակն այնպիսի բան է, որ եթե անգամ հիմա դեռեւս կգտնվեն մի քանի անուղեղներ, որ սրան կպաշտպանեն ու սասեն «Ըտենց չի էղել»՝ մեկ է, չանցած եւս երեք չորս տարի՝ պատմությունն ու սերունդները հիշելու են միայն վերեւի տողերը»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ