23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բելառուսում որոշվում է Հայաստանի ու Արցախի ճակատագիրը. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին: Գրառման մեջ ասվում է.

«Բելառուսում ողբերգական իրավիճակ է։ Իշխանությունը Լուկաշենկոն է, իսկ ընդդիմությունը մարմնավորում է մի կին, ով ընտրություններից հետո փախել է Լիտվա և կառավարվում է այլ երկրների կողմից, բայց բելառուսներին կոչ է անում ․․․ չվախենալ և պայքարել ինքնիշխանության համար։

Ի դեպ, Բելառուսում անուղղակիորեն որոշվում է Հայաստանի ու Արցախի ճակատագիրը։ Դրամատիկ զարգացումներ են սպասվում։ Թուրքիան, ինչպես որ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, սպասում է «X» ժամին և «Y» իրադարձությանը, որպեսզի հարձակվի մեզ վրա։

Մենք չպետք է պասիվ դիտորդ լինենք ու հետևենք, թե ինչպես են մեր ճակատագիրը տնօրինելու մեր ոխերիմ հարևանները։ Դա նշանակում է, որ մենք մեր կռիվը պետք է ներսում տանք, որպեսզի պատրաստ լինենք բոլոր սցենարներին ու կանխենք դրսի ագրեսիան։

Կհասցնե՞նք մենք փոխել ավելի շուտ, քան դրսում կարող է փոխվել իրավիճակը․ սա՛ է խնդիրը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ