23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դիմակն այլևս պարտադիր չի լինի վարչապետի, ԱԺ նախագահի և այլ պաշտոնյաների համար

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ ՀՀ պարետի՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների և կանոնների վերաբերյալ» N 253-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1. Որոշման 5-րդ կետը լրացնել «է» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «է. Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։»։

 

2. Որոշման հավելված N 2-ի 1-ին կետի 4-րդ ենթակետի «ՀՀ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունների» բառերից հետո լրացնել «և հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ» բառերը։

3. Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելված N 11-ի 1-ին կետի 5-րդ ենթակետը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ