02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երկրին ոչ թե նախարարափոխություն է պետք, այլ իշխանափոխություն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ հարցնում եք, թե ինչու՞ չեմ մեկնաբանում փաշինյանական կառավարության առանձին նախարարների հրաժարականների թեմաները։

Շատ ազնիվ պատասխանեմ։

Օրգանիզմի առողջությունը չի վերականգնվում առանձին մետաստազների հեռացմամբ, եթե չի վերացվում նաեւ հիմնական օջախը։

Այո, հանրային դժգոհությունների ալիքը ժամանակավորապես կարող է նվազել որոշ ձախողված նախարարների հրաժարականով։ Ու Նիկոլը պատեհ պահին գոլորշին բաց թողնելու այս մեխանիզմից կօգտվի։

Սակայն դա չի լուծելու Հայաստանի համակարգային խնդիրները, քանզի հիվանդ է ոչ թե մի առանձին անդամ, այլ ամբողջական մարմինը։

Երկրին ոչ թե նախարարափոխություն է պետք, այլ իշխանափոխություն։

Ձուկը գլխից է հոտած»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ