21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Լրագրողների մուտքը ԵՊՀ ՀԽ նիստին արգելելը խոսքի ազատության սահմանափակման փաստացի օրինակ է. Մեդիա պաշտպան

ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը կողմ է քվեարկել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի առաջարկին` արգելել լրագրողների մուտքը ՀԽ նիստերին։ Սա խոսքի ազատության սահմանափակման փաստացի օրինակ է։ Այս մասին ասված է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: Հայտարարւթյան տեքստը`ստորև.

«ԵՊՀ֊ում տևական ժամանակ է պայքար է մղվում խոսքի ազատության դեմ։ «Մեդիա պաշտպան»-ի հետ զրույցում լրագրող Կորյուն Սիմոնյանը նշեց, որ լրագրողների մուտքը արգելվել է նույնիսկ ԵՊՀ վարչական շենք։ Ըստ Կորյուն Սիմոնյանի՝ լրագրողների մուտքին դեմ են արտահայտվել նաև փոխվարչապետի գրասենյակի պատասխանատու Վարագ Սիսեռյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Հոգաբարձուների այդ պահին պարզապես անդամ Գևորգ Մուրադյանը։

ԵՊՀ-ի հարցը տևական ժամանակ է գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում։ Լրագրողների աշխատանքը նման կերպ սահմանափակելը փաստացի չնպաստեց թափանցիկության սկզբունքին, և հասարակությանը հուզող հարցը մնաց չլուսաբանված։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է նմանօրինակ մոտեցումները, այս կերպ սահմանափակվում է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը և արհեստական խոչընդոտ է ստեղծվում լրագրողների մասնագիտական աշխատանքի ճանապարհին»։

 
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ