23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

56-ամյա տղամարդը փլատակների տակ է, ողջ շենքը տարհանված է․ Ցոլակյան

Քանաքեռ-Զեյթունում պայթյունի հետեւանքով փլուզված շենքի փլատակների տակ կա 56 տարեկան տղամարդ, 3 տուժած կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելքս Ցոլակյանը։ Մյուս 21 քաղաքացիները, որոնք տարհանվել են՝ վնասվածքներ չեն ստացել. ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ Այս պահին շենքն ամբողջությամբ տարհանված է։ «

Սեյսմիկ ծառայությունից եկան ու ասացին, որ այս պահին փլուզման վտանգ չկա։ Սա պանելային շենք է, դրանք սեյսմակայուն շենքեր են։ Երկրաշարժի ժամանակ այդ պանելային շենքերը չփլուզվեցին։ Գյումրիում 9 հարկանի շենքեր չփլուզվեցին։ Մնացել է հիմնական աշխատանքը, որ կարողանան փլատակները մաքրել։ Տեսնենք՝ փլատակների տակից ինչ դուրս կգա։ Քանի որ աշխատանք է տարվում ու այդ աշխատանքի արդյունքում կարող է փոփոխություններ լինեն, այդ պատճառով մենք տարհանել ենք»։ Ցոլակյանն ասաց, որ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կազմակերպվել է բնակիչների ժամանակավոր կացարանի հարցը.

«Քաղաքացիները կունենան մնալու տեղ։ Աստված տա մենք կարողանանք երրորդ մարդուն փրկել»։ Նա նշեց, որ իրենց կասկածներ ունեն՝ երկրորդ հարկից է եղել պայթյունը։

Տուժածներից մեկի ինքնությունը հայտնի է: Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ նա 71-ամյա Սվետլանա Ս.-ն է, որի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Պայթյունից տուժած մյուս քաղաքացին մոտ 50 տարեկան տղամարդ է, վիճակը ծայրահեղ ծանր է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ