Սորոսի գրասենյակի գործունեության օրինականության հարցն եմ բարձրացնելու․ Մալյան
«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը գրում է․
«Վերադարձել եմ Երևան: Բելառուսի մասին առանձին գրառումով կանդրադառնամ: Առայժմ բացահայտեմ Մինսկում ցույցերի տրամաբանությունը: Ցույցերը տեղի են ունենում հանգստյան ժամերին կամ Կիրակի օրերին, մնացած ժամանակ Բելառուսում հիմնականում հանգիստ կյանք է:
Կորոնավիրուսի առումով շատ հետաքրքիր իրավիճակ է Բելառուսում: Այնտեղ որևէ պայքար Կորոնավիրուսի դեմ չի իրականացվել, սակայն այդ առումով վիճակը շատ ավելի լավ է քան Հայաստանում, որտեղ իշխանությունը դիմակներ է պարտադրում և պրավալի մեղքը փորձում է գցել ժողովրդի վրա:
Սորոսի թեմայով մեծ անակնկալ եմ խոստացել, որը կիրականացնեմ առաջիկա օրերին: Սորոսի գրասենյակի գործունեության օրինականության հարցն եմ բարձրացնելու: Այսինքն շուտով իշխանությունը ստիպված կլինի օրենք խախտել որպեսզի Սորոսի գրասենյակը Հայաստանում շարունակի իր գործունեությունը: Տեսնենք թե Նիկոլ Փաշինյանը ինչ աստիճանի է հնազանդ Սորոսին և արդյոք կհրահանգի օրենք խախտելով փրկել օլիգարխ Սորոսի հայկական գրասենյակը:
Հ. Գ. Փորձեցի ձեզ ցույց տալ Մինսկը իմ աչքերով: Շնորհակալ եմ, որ ինձ ընկերակցեցիք Բելառուս ճամփորդության ընթացքում: Վերադառնում ենք պայքարի ակտիվ փուլ:
Հ. Գ. Ճամփորդության ամենազվարճալի և միևնույն ժամանակ ամենատխուր պահը Զվարթնոցի մաքսայինն էր… Նույնիսկ 90-ականներին նման վիճակ չի եղել»։