17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք պայքարում ենք հանուն ավելի բարեկեցիկ ապագայի․ ՀՀԿ-ական

Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի պատասխանատու Հայկ Մամիջանյանը ծիծաղով ընդունեց մամուլում այսօր հրապարակված տեղեկությունը, թե ՀՀԿ-ն պատրաստվում է փոխել անունը։
 
«Ես չեմ ուզում անհեթեթ տեղեկությունները մեկնաբանել։ Համենայնդեպս, կարող եմ ասել, որ ես նման քննարկման մասին տեղյակ չեմ», – InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Մամիջանյանը։
 
Ինչ վերաբերում է կուսակցության գործունեությանը, երիտհանրապետականն ասաց, որ Հանրապետականի ծրագրերը շարունակում ն մնալ նույնը՝ «շատ ակտիվ աշխատանք բոլոր հնարավոր քաղաքական գործիքակազմի կիրառմամբ ի բարօրություն մեր երկրի»։
 
Հարցին՝ ի՞նչ է դա նշանակում, պայքար իշխանությունների դե՞մ, Մամիջանյանը պատասխանեց․
 
«Մենք չենք պայքարում ինչ-որ բանի դեմ, պայքարում ենք հանուն ինչ-որ բանի, հանուն ավելի բարեկեցիկ ապագայի և եթե դրա համար անհրաժեշտ է, որ այս կամ այն պաշտոնյան, կամ քաղաքական համակարգը փոխվի, ուրեմն այդպես է»։
 
Հետաքրքրվեցինք նաև՝ հնարավո՞ր է այդ ճանապարհին համագործակցություն այլ քաղաքական ուժերի հետ, ինչին ի պատասխան Մամիջանյանը ասաց․
 
«Իհարկե, Հանրապետականը պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, ովքեր ի բարօրություն երկրի են գործելու»։
 
Նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության հե՞տ հարցին, երիտհանրապետականը պատասխանեց․ «Եկեք անուններ չտանք»։
 
infoport.am
 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ