13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մենք չենք կարող թույլ տալ երկիրը քանդել. Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում իրավիճակը քաղաքականացված է, սակայն պետք չէ դա որպես աղետ ընդունել, հաղորդում է «Բելթա»-ն:

 «Դուք աշխատավոր մարդիկ եք, գիտեք, որ փողը վաստկաում են աշխատանքով: Միայն թե պետք չէ երկիրը քանդել: Դա մենք թույլ չենք տա, քանի որ գիտեք, թե երկրի կառուցման համար ինչերի միջով ենք անցել»,-ասել է նա:

 Նրա խոսքով՝ երկրում իրավիճակը քաղաքականացված է, սակայն պետք չէ դա որպես աղետ ընդունել: Նա պատմել է, որ գործարաններից մեկում իրեն մոտեցել է մի աշխատակցուհի եւ աջակցություն հայտնել՝ մաղթելով «պինդ մնալ»: Լուկաշենկոն նշել է, որ իրավիճակն այդքան էլ բարդ չէ:

 Նա վստահեցրել է, որ իրավիճակը մոտ օրերս կլուծվի:

Բացի այդ, նա նշել է, որ հանդիպել է իրավապահների հետ, քննարկել իրավիճակը: Լուկաշենկոյի խոսքով՝ նրանք օրուգիշեր պահպանում է երկրում խաղաղությունն ու անդորրը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ