23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերգեյ Լավրովը՝ հուլիսյան բախումների մասին

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արագ վերականգնման ուղղությամբ: Այդ մասին «Տրուդ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Լավրովը նշել է՝ հուլիսին սահմանային հակամարտությունը 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ մեծածավալ խախտումն է դարձել։ Նրա խոսքով, վերջին 26 տարում առաջին անգամ բարձր ինտենսիվության ռազմական բախումները՝ հրետանու, ականանետների և հարվածային անօդաչուների օգտագործմամբ, ընթացել են ոչ թե ԼՂ շփման գծում, այլ անմիջաբար Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի հատվածում։

Լավրովն ասել է, որ հակամարտությանն է հանգեցրել պատճառների մի ամբողջ համալիր. սահմանի երկու կողմում հանրային տարածքի բացառիկ թեժացումը։ Բացի այդ յուրատեսակ ձգան է հանդիսացել աշխարհագրական գործոնը․ հայկական կողմի որոշումը հին սահմանակետը վերակենդանացնելու մասին, որը տեղակայված է ադրբեջանական արտահանման խողովակաշաշերից 15 կմ հեռավորությամբ, առաջացրել է ոմանց մեծ մտահոգությունը, մյուսների չարդարացված պատասխան արձագանքը և արդյունքում գործարկել է դիմակայության թափանիվը։ «Օգոստոսին իրավիճակը քիչ թե շատ կայունացել է: Սահմանին և շփման գոտում պահպանվում է հարաբերական անդորրը, նվազել են նաեւ փոխադարձ մեղադրանքները հանրային տիրույթում: Մենք ակնկալում ենք բանակցային գործընթացի շուտափույթ վերականգնում և այդ ուղղությամբ աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ», – ասել է Լավրովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ