18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի թերացումն այն է, որ Արմեն Գրիգորյանը հնարավորություն է ունեցել ստեր տարածել ապրիլյանի մասին և 18-ին Աբաջյանի կեղծ պապիկ բեմ բարձրացնել»

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախագահ Սերժ Սարգսյանի խոստացած ու արդեն իրականություն դարձած ասուլիսն ապրիլյան պատերազմի շուրջ իրականության ու եղելության վերաբերյալ բոլոր բացերը լրացրեց։ Պատասխաններ այդքան սպասված հարցերի՝ ցրելու այն կեղծիքներն ու միֆերը, որոնք «խնամքով» հյուսվել են 2016-ից ի վեր։

Նախագահն արեց ավելին։

 Քաղաքական խոսքի փոխարեն հնչեց պետական գործչի, ռազմական գործին ու մեր երկրի պաշտպանությանը լավատեղյակ ղեկավարի կողմից ներկայացված համալիր փաստակազմ։
Նախագահն ամբողջացրեց ու փակեց հնարավորությունն անընդհատ շահարկման նպատակով կիսատ թողնվող նիկոլաստեղծ կեղծարարությունը։

Ինձ մոտ ասուլիսից առաջ սպասում կար ստանալու պատասխանն այն հարցին, թե ինչու երկրի ներսում ապրիլյանի հաղթանակի, ապրիլյանի նահատակների և այլ փոխկապակցված թեմաներով արված կեղծարարությունը չէր կասեցվում։ Ուզում էի լսել՝ ինչո՞ւ չէր ձևավորվում անհանդուրժողականություն այդ կեղծարարների նկատմամբ։

Ասուլիսն ավարտվեց, հարցն ուղղակիորեն չարծարծվեց, բայց ես լսեցի ավելին քան իմ հիմնականում էմոցիոնալ հարցն ու ակնկալած նույնքան էմոցիոնալ պատասխանը կարող էր լիներ։

Նախագահ Սարգսյանի ռազմաքաղաքական ղեկավարության ներքո Սերժ Սարգսյանը ապրիլյանին

— պայքարեց ու հաղթեց ռազմադաշտում,
— պայքարեց ու հաղթեց բանակցություններում,
— պայքարեց ու հաղթեց Մինսկի խմբի հայտարարությունների տեսքով,
— պայքարեց ու հաղթեց միջազգային հանրությանը հայանպաստ դիրքորոշումների ամրագրմամբ։

Իսկ, ի՞նչ աներ։ Թողներ իրական պայքարի դաշտերը, թուլացներ ու բաց թողներ հայկական պետության ու Արցախի լուծման համար էական նշանակություն ունեցող բանալիները և «զբաղվե՞ր» նիկոլով։

Ո՛չ։

Բայց մենք ունեինք անելիք։ Հասարակությունը՝ գիտակից քաղաքացիները, կրթական բավարար մակարդակ ունեցող քաղաքացիները, գրագետ լրատվամիջոցները, մարդիկ՝ովքեր իրականում Հայաստանի ու Արցախի հաղթանակներն իրենց անձնական հաղթանակ են համարում։
Մենք պիտի ձևավորեինք անհադուրժողականություն կեղծիքի նկատմամբ, ցուցադրաբար անհադուրժող լինեինք կեղծիքը նպատակադրված տարածողների նկատմամբ։ Երևի, թե այդ ժամ չէինք ունեն այսօրվա մեղմ ասած տխուր իրականությունը։ Կունենայինք ցանկացած տրամաչափ ու խորություն ունեցող կեղծիքի ու կեղծարարի նկատմամբ հիմնավորված ու արդարացված անհադուրժողականություն։

Մինչև նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը չենք ձևավորել այդ արդարացի վերաբերմունքը, կարծում եմ ասուլիսը լավ առիթ էր ձևավորելու ու այսուհետ արտահայտելու այդ վերաբերմունքը։

Վերաբերմունքն անհրաժեշտ է այսօր, որորվհետև վաղվա պատմական գնահատականն ակնհայտ է:
Ինչպես օրինակ այն, որ

Արմեն Գրիգորյանը մեր Անվտանգության խորհրդի պատմության մեջ մնալու է որպես հավասարը չունեցող ձախողում։ Ձախողում, ով ՀՀ դաշնակիցների և անվտանգության համակարգի մասին կարծիք է կազմում միայն նիկոլի ասուլիսից, որովհետև փաստաթուղթ ուսումնասիրելու կամ բանակցություն վարելու ընդունակ չէ։

Դրա համար արտաբերած ցանկացած միտք այնքան մակերեսային է, որքան վերջինիս գործատու Նիկոլի ճվճվոցը։

Իսկ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի թերացումն այն է, որ Արմեն Գրիգորյանը հնարավորություն է ունեցել ստեր տարածել ապրիլյանի մասին և 18-ին Աբաջյանի կեղծ պապիկ բեմ բարձրացնել։

Մյուս կողմից ուզում եմ անկեղծ ասել։ Ուրախ եմ, որ ասուլիսի մասին հոխորտացել են միայն Արմեն Գրիգորյանն-Դանիել Իանոսյանն կատեգորիան։ Քանզի սույն կատեգորիայի բնութագիրը հանրահայտ փաստ է, ապացուցման կարիք չունի։

Հ.Գ. Ասուլիսին տարալուծվածի շարունակությունը դեռ առջևում է. ստերի ամբողջական քայքայումը։
Ո՞նց էիք ասում։ Հանգիստ նստեք ու սպասեք»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ