17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ամպագոռգոռ բառեր օգտագործելու փոխարեն փրկեք Սևանը․ Վարագյանը՝ նախարարին

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սևանի ճահճացման հարցը շարունակում է մնալ անգործության դաշտում

2018-ին Սևանը ծաղկեց 3-րդ անգամ: Առաջին անգամ ծաղկման հետևանքը եղել է ջրի մակարդակի իջեցումը, երկրորդ անգամ՝ ձկնապաշարների ակտիվ սպառումը և հիմա բազմաթիվ պատճառներ էլ ունի: Ոչ մի քայլ չի արվում բուն պատճառի բացահայտման համար: Ես՝ որպես բնապահպան, բազմիցս առաջարկել եմ համալիր լուծումներ Սևանը փրկելու համար, քանի որ ծաղկման բուն պատճառի հետազոտություն չի արվում, ստիպված եմ համալիր մոտեցումներ ներկայացնել:
Պարոն նախարար, ամպագոռգոռ և ինքնաշեն բառեր օգտագործելու փոխարեն փրկեք Սևանը ճահճացումից. հասարակությունը ձեզանից դա է ակնկալում, այլ ոչ ինտիլիգենտ երևալը:
Կետային անդրադառնանք նախարարի այսօրվա լայվին.
Նոր տեխնիկայի, մասնավորապես՝ նոր սերնդի մոտորանավակների ձեռքբերումով Սևանը ճահճացումից չես փրկի: Այն տեխնիկան, որով պետք է մաքրվեր Սևանի որոշ ճահճացած հատվածներ կեսնազանգվածից, չի գործարկվում և կարելի է ասել, որ ժանգոտվում է:
Դուք ինքներդ եք արձանագրեք այս ամիսներին առկա անհաշվելի և անվերահսկելի (ապացու՞յց եք ուզում՝ ձկան արժեքը եղել է 60-70 դրամ) մանրաձկան որսը, դրան գումարած, 127 տոննա ապօրինի ձկնագողությունը և ձեր կողմից թույլատրելի 200 տոննա օրինական որսը: Ի՞նչ թվերի վրա եք հիմնվում որսի այսչափ թույլատրելի դարձնելը՝ վերը նշված երկու գործոնները հաշվի չառնելով, եթե վերջին տարիներին սիգի թվաքանակի մոնիտորինգ չի արվել, և լիճը գտնվում է այն վիճակում, որ ձկան քանակի մեծացումը խնդրի լուծման համար նույնպես կարող է ռազմավարական լինել:
Սննդի անվտանգությունից խոսելով՝ Դուք այն որպես սննդի պաշար եք դիտարկում, ես՝ որպես միկրոցիստին կուտակող օրգանիզմներ: Վերջիվերջո, լուծեք այդ հարցը. կատարեք ձկների օրգանիզմում միկրոցիստինի հնարավոր քանակային հետազոտություն, նոր այն վաճառեք հանրությանը:
Ձեր կողմից նոր ընդունվող հեղափոխական աշխատակազմը և պատկան մարմինները ինչո՞վ պետք է զբաղվեն, եթե մանրաձկան վաճառքի վերահսկողության բեռը նույնպես դրվում է հասարակության վրա:
Որսի վերահսկողությունը իրականացնելու է Սևան ազգային պարկը, քանի որ նրանք ունեն ի շահ Սևանի պահպանությանն ուղղված որոշումներ կայացնելու լուրջ փորձեր (”White Shorja”-ի նախագծին «добро» տալու օրինակը):
Հ. Գ Այս ծրագրի հիմնական նպատակն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր 101 փաստերում արձանագրի սիգի գնի բարձրացումը՝ 65 դրամից 3000 դրամ»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ