ՕԵԿ-ը շարունակում է. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. ”Հայաստանն օրենքի երկիկր դարձնելու կարգախոսը որդեգրած ”Օրինաց երկիր” կուսակցությունը շարունակում է վիճահարույց տարածքում շինարարական աշխատանքները`՝ թքած ունենալով դատարանի որոշման վրա: Երևանի քաղաքապետարանը, թեպետ, դատարանի որոշումից հետո ապօրինի շինարարության համար կուսակցությանը երկու անգամ վարչական տույժի է ենթարկել, սակայն հաջորդ տուգանքի իրավունք, ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչների, չկա, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Ագրարային համալսարանի կոլեկտիվի մոտ, որ ՕԵԿ-ն ավարտին կհասցնի տարածքի յուրացման իր ծրագիրը:
”Հիմա մտածում ենք՝ նորից բողոք ներկայացնել, որ գան, այս ամենի դեմն առնեն, շատ տարօրինակ է, ապօրինի շենք է կառուցվում, իշխանության բոլոր օղակները տեղյակ են, բայց որևէ կանխարգելիչ քայլ չեն ձեռնարկում”’,-մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի ագրարային համալսարանի պռոռեկտոր Պարույր Էֆենդյանը”:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: