01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ով ում կուղարկի ՛՛գրողի ծոցը՛՛. Ժամանակ

Ներկայացնում ենք ”Ժամանակի” վերլուծականից հատվածներ.

”Հատկանշական էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցում հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների մասին՝ այն իմաստով, որ եթե դեռ չկա հստակ բովանդակությունը, հնարավոր չէ խոսել դեմ կամ կողմ լինելու մասին, երբ կլինի, այն ժամանակ կքննարկեն՝ կո՞ղմ լինել, թե՞ դեմ:

Ըստ էության, ոչ իշխանական քառյակի գործընկերները և անգամ կուսակիցները այդպես էլ չկարողացան հստակ պարզաբանել Ծառուկյանի հայտարարությունը, որը իսկապես, մեղմ ասած, բազմանշանակ է և ակնհայտորեն տարբերվում է միանշանակ դեմ արտահայտվելու քառյակի այլ ուժերի պնդումներից:

Ծառուկյանն ըստ էության իշխանությունների հետ մանևրի տեղ է թողնում, ինչը բխում է ոչ միայն ԲՀԿ-ի, այսպես ասած, բուն ֆունկցիոնալ կարգավիճակից, այլ նաև հանդիսանում Ծառուկյանի մարտավարության կարևոր տարր. ոչ իշխանական քառյակի մյուս ուժերին պարբերաբար ցույց տալ, որ ԲՀԿ-ն ամենևին չի սահմանափակվել միայն քառյակի համագործակցությամբ և անելիքներ կարող է ունենալ նաև քառյակից դուրս: Սա էլ իր հերթին հոգեբանական գրոհներ է քառյակի ուժերի վրա, որ իրականացնում է ԲՀԿ-ն, որպեսզի նրանք երբեք չմոռանան, թե ով է քառյակի առաջատարն ու թելադրողը:

Սրանից զատ՝ Ծառուկյանն ըստ էության պատասխանեց նաև ՀԱԿ-ի հայտարարությանը այն մասին, որ եթե նա իրեն տրված շանսը չօգտագործի, կհայտնվի քաղաքական աղբանոցում: Այս հայտարարությունը ՀԱԿ-ի ներկայացուցիչներն արել էին Տեր-Պետրոսյան-Ծառուկյան հանդիպմանը զուգահեռ: Սահմանադրական փոփոխությունների մասին Ծառուկյանի բազմանշանակ հայտարարությունն ինչ-որ առումով նաև սրա պատասխանն էր, որովհետև եթե ԲՀԿ-ն սկսի իշխանությունների հետ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները, ապա այդ դեպքում ՀԱԿ-ն ըստ էության գնալու այլ տեղ չի ունենա, քան քաղաքական աղբանոցը, և Ծառուկյանը ըստ էության այս մասին մտածելու տեղիք է տալիս ՀԱԿ-ին՝ ակնարկելով, թե իրականում ով ում կարող է քաղաքական աղբանոց ուղարկել՝ նկատի ունենալով ուժերի ներկայիս հարաբերակցությունը:

Ըստ էության, երևի թե պատահական չէր և այն, որ իրականում հենց Ծառուկյանի այս մեսիջից հետո էր, որ իշխանություններն էլ որոշեցին հանդես գալ ոստիկանապետի կոշտ մեսիջով”:

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ