13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Ախր հիմա 21-րդ դարն ա, գիտելիքը փոխվել ա, էն, ինչ մենք երեսուն տարի առաջ սովորել ենք, փոխվել ա»․ Փաշինյանը՝ գյուղացուն

Գանձակ համայնքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում գյուղացիներն աշխատանքային խնդիրները ներկայացրեցին վարչապետին։

Գյուղացիներից մեկը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում է աշխատում, անասուններ է պահում, բայց պայմանները վատն են։

«Պահում եմ երեք հատ հորթ, երկու հատ խոզ․․․», – ասաց գյուղացին, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն արձագանքեց․

 

«Մի քիչ շատացրու, բա դրանից լավ գործ։ Հետաքրքիր է, որ մեր գյուղի ժողովուրդը գյուղատնտեսությամբ զբաղվելը գործ չի համարում։ Էդ լավ չի, որովհետև գյուղատնտեսությունն ամենալավ գործն է», – ասաց նա։

Գյուղացիներից մեկի դիտարկմանը, թե անասուն պահելն իրեն չի արդարացնում, Փաշինյանն արձագանքեց․

«Հայրիկ ջան, չի արդարացնում, որովհետև մենք գյուղատնտեսության ոլորտում լիքը սովորելու բան ունենք»։

 

«82 տարեկան եմ, սովոր եմ, գիտեմ», – պատասխանեց գյուղացին, Փաշինյանն էլ հակադարձեց․

«Ախր հիմա 21-րդ դարն ա, գիտելիքը փոխվել ա, էն, ինչ մենք երեսուն տարի առաջ սովորել ենք, փոխվել ա։ Պետք ա հասկանանք՝ մեր ջանքը որտեղ դնենք, որ արդյունք երևա»։

Փաշինյանը նաև նշեց, որ ապագայում մարդու ուժը պիտի հնարավորինս քիչ օգտագործվի՝ փոխարենը շատ պիտի օգտագործվեն տեխնիկան ու գիտելիքը։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ