13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Մեդիա Վահան 2020»-ի՝ «Ամենադրական հանրային գործիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը

«Մեդիա Վահան 2020»՝ այսօր կայացած մրցանակաբաշխության ժամանակ «Ամենասկանդալային քաղաքական գործիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Ինչպես նշվեց, պայքարն այս անվանակարգում բավական թեժ է եղել, քանի որ նույն կոչմանն արժանանալու հավակնել են նաև իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը և «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Մրցանակն ստանալիս Պետրոսյանը նշեց, որ ինքը շարունակելու է նույն աշխատաոճը՝ սուր և կտրուկ գնահատականներ տալով ամենատարբեր երևույթներին:

«Ամենադրական հանրային գործիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մրցանակը հանձնվեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանին: Վերջինս նշեց, որ մրցանակը խթան կհանդիսանա իրենց համար, և իրենք կանեն լավագույնը՝ հաջողելու իրենց աշխատանքում:

Ինչ վերաբերում է մյուս՝ «Լավագույն մեդիա» անվանակարգին, ապա այստեղ լավագույնը ճանաչվեց «Անտիֆեյք էյեմ» կայքը:

Նշենք, որ «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվելու են հետևյալ անվանակարգերը՝ «Լավագույն լրատվական», «Ամենաքննարկվող քաղաքական գործիչ», «Ամենասկանդալային քաղաքական գործիչ», «Ամենադրական հանրային գործիչ», «Լավագույն ֆոտոլրագրող», «Լավագույն լրագրող», «Լավագույն հետաքննող լրատվական», «Կայուն զարգացող լրատվական», «Լավագույն հեռուստամեկնաբան»։

«Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունն առաջին անգամ տեղի է ունեցել 2019թ-ի օգոստոսի 15-ին։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ