23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր պայքարը իշխանության սատելիտների դեմ չէ, այլ այս իշխանության ապազգային ու հակապետական քաղաքականության. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Լուսավոր Հայաստան » կուսակցության ղեկավարի տպավորությամբ նախկին ու ներկա իշխանությունները պայմանավորված են գործում :Նա հերթական անգամ ակնարկել է թե «քայլողների» ռեժիմի այլընրանքն իրենք են:

Կարծում եմ բանախոսը, ում հետ Աժ -ում աշխատած տարիներին ունեցել եմ աշխատանքային ու մարդկային լավ հարաբերություններ, քաջ գիտակցում է ,որ «դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել, ինչպես back vocal -ը `մենակատարին:

Ավելին. ո՞ր այլընտրանքի մասին է խոսքը,այն «այլըտրանքի», որը չհամարձակվեց Նիկոլի կամքին դեմ գնալ և չստորագրեց Սահմանադրական Դատարան դիմելու ընդդիմադիրների ստորագրահավաքը, թե՞ այն «այլընտրաքի» ,որը հրաժարվեց ստորագրել Սևրի դաշնագրի 100-ամյակի վերաբերյալ 10 ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը: Նիկոլի վարչապետության առաջադրման փաստաթղթի տակ իմ ու իմ հանրաեպետական ընկերների ստորագրությունը չէ դրված,այլ `ձեր: «Քայլողների» հետ կոալիցիա դուք կազմեցիք ու ոչ թե Հանրապետականը, 2018-ի հոկտեմերի 2-ին դուք լուռ էիք,երբ պաշարվել էր խորհրդարանը, Նիկոլը ձեզ էր «երեսով տալիս » `նշելով թե իր կազմակերպած ընտրությունների արդյունքում 18 մանդատ եք ձեռք բերել\ հավանաբար բացառապես իր բարի կամքի շնորհիվ\ և ,վերջապես,, երբ բոլոր ազգայյին ուժերը իրենց մտահոգությունը հայտնեցին Լավրովի գաղտնազերծած փուլային տարբերակը բանակցելու առնչությամբ, դուք ստանձնեցիք «Նիկոլի փաստաբանի» դերը:

Հետևաբար կարիք չկա մոլորության մեջ գցել հանրությանը: Մեր պայքարը իշխանության սատելիտների դեմ չէ, այլ այս իշխանության ապազգային ու հակապետական քաղաքականության:

Հ.Գ. Իրական ընդդիմությունը բացառապես խոսքերով ու հովհարային անջատումներով չի լինում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ