23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զարեհ Սինանյանը պաշտոնին նշանակման պահից 11 անգամ պարգևավճար է ստացել. Գրասենյակին տրվել է շուրջ 63 հազար դոլարի պարգեւատրում. «Փաստինֆո»

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո սկսել է պարգեւատրումներ ստանալ՝ ընդհանուր առմամբ 11 անգամ․ տեղեկացնում է «Փաստինֆո»-ն ։

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ Զարեհ Սինանյանը 2019 թ.-ի հունիսի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 7 անգամ պարգևատրվել է։ Նշանակում է՝ սփյուռի գործերի գլխավոր հանձնակատարը յոթ ամիս շարունակ ամեն ամիս պարգևավճար է ստացել՝ անգամ դեռ կատարված աշխատանքի արդյունքը տեսնելու, իսկ այս տարի՝ 4։

«Փաստինֆո»-ն պաշտոնական հարցում էր ուղարկել սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ տեղեկանալու, թե որքան է Զարեհ Սինանյանի պաշտոնական դրույքաչափը, որքան աշխատավարձ է ստացել նախորդ տարի և քանի անգամ է պարգևատրվել։ Ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ Զարեհ Սինանյանի պաշտոնական դրույքաչափի գործակիցը 10.50 է՝ 694.470 ՀՀ դրամ։ Նախորդ տարի հունիսի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ը Զարեհ Սինանյանին վճարվել է 4.428.002 դրամ աշխատավարձ։ Բացի այդ՝ Զարեհ Սինանյանն ամեն ամիս պարգևավճար է ստացել։ Յոթ ամսվա ընթացքում նա 7 անգամ պարգևավճար է ստացել, որի գումարն ընդհանուր կազմում է 4.784.170 դրամ։ Սինանյանը պարգեւատրումները շարունակվել են նաեւ այս տարի՝ չնայած համավարակով ստեղծված ճգնաժամային իրավիճակին. 2020 թվականի առաջին կիսամյակում Զարեհ Սինանյանը պարգևատրվել 4 անգամ, որի ընդհանուր գումարը կազմել է 2.738.000 դրամ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատողները նույնպես անմասն չեն մնացել պարգևատրումներից։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի» Էդ. Աղաջանյանի ստրագրությամբ գրավոր ստացված տեղեկատվության համաձայն՝ 2020-ի առաջին կիսամյակում 4 անգամ պարգեւատրվել են նաեւ գրասենյակի աշխատակիցները՝ վճարվելով 23.077.400 դրամ։ «Հունվարին պարգևատրվել է 36 աշխատող, որի համար հաշվարկվել է 7.560.400, մարտին պարգևատրվել է 23 աշխատող և հաշվարկվել է 2.059.100 դրամ, ապրիլին՝ 29 աշխատող, ում վճարվել է 10.193.600 դրամ, իսկ հունիսին պարգևատրվել է 20 աշխատող՝ 3.264.300 դրամի չափով։

Այսպիսով՝ ընդհանուր առմամբ հանձնակատարի գրասենյակին տրվել է շուրջ 63 հազար դոլարի պարգեւատրում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ