17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները երկարաձգվել են. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները, որոնք պաշտոնապես նախատեսված էին անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, փաստացի երկարաձգվել են։

Նման եզրակացություն կարելի է անել Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունից, որով ոչ միայն տեղեկացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի այցի մասին, այլ նրա, որ Թուրքիայից ժամանած հյուրերը հետևելու են զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ դրվագներին։

 

Կրկնում եմ՝ նախապես հրապարակված պլանով, զորավարժությունները օգոստոսի 10-ին պետք է ավարտվեին, սակայն ինչ ինչ պատճառներով, դրանք դեռևս շարունակվում են։

Թե քանի փուլով կընթանան այդ զորավարժությունները և ինչ նոր ընթացք կստանան, դեռ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ պաշտոնապես հայտարարված ժամկետները չեն պահպանվում։

Հաշվի առնելով տարածաշրջանում առկա բարդ ռազմաքաղաքական իրադրությունը և բանակցությունների փակուղում գտնվելը, առկա զարգացումները նոր լարվածության հնարավորություն են ստեղծում։

Այս առումով մեծ անելիքներ ունեն նաև միջնորդ երկրները՝ տարածաշրջանային նոր սպառնալիքների չեզոքացման, Թուրքիայի ախորժակը զսպելու և Ադրբեջանի քաղաքական դաշտ վերադարձնելու ուղղությամբ»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ