11 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հախինյանի ”ջրերը” Երվանդ Զախարյանի հետ ”մի առվով չեն գնացել”. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. ” ”Նաիրիտ” ՓԲԸ նախկին տնօրեն Հովհաննես Հախինյանը, որին սեպտեմբերի 8-ին անսպասելի ազատեցին աշխատանքից, այս օրերին դեռ պատրաստ չէ խոսել իր պաշտոնանկության մասին: Գործարանի աշխատակիցները պատմում են, որ ձեռնարկության խորհրդի նիստի որոշումը այդ ազատման վերաբերյալ Հախինյանի համար ևս անակնկալ է եղել: Նիստի ժամանակ ստանալով իր ազատման մասին լուրը՝ նա նույնիսկ մի քանի կտրուկ արտահայտություններ է արել՝ ուղղված էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանին:

Ըստ շրջանառվող լուրերի, Հախինյանի ”ջրերը” Երվանդ Զախարյանի հետ ”մի առվով չեն գնացել”: Նրա պաշտոնանկության հարցում դեր են կատարել նաև գործարանի ներքին ինտրիգները, նրա և արտադրության գծով տնօրեն Ռուբեն Սաղաթելյանի միջև գոյություն ունեցող հակասություններն ու լարվածությունը”:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ