24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի երեկվա անկեղծ խոսքերը որոշ անհայրենիք թափթփուկների մոտ դիսկոմֆորտի զգացողություն են առաջացրել. Վահան Բաբայան

«Ռեֆորմիտներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սերժ Սարգսյանի երեկվա անկեղծ խոսքերը որոշ անհայրենիք թափթփուկների մոտ դիսկոմֆորտի զգացողություն են առաջացրել:

 Դա բնական էր և սպասելի, քանի որ երկու տարի է՝ այդ նույն թափթփուկները վայրահաչում էին «800» հեկտարի, տանկերում իբր վառելիքի փոխարեն ջրի, բահով կռիվ գնալու և սոված զինվորի մասին:

Տեղեկատվական այդ արշավը փլուզվեց ԱԺ ապրիլյան հանձնաժողովի նիստին Սերժ Սարգսյանի գնալուց հետո, և երեկվա իրոք շատ անկեղծ խոսքերը դարձան այդ կեղծ արշավի վերջակետը:

Ինչքա՞ն կարելի է շահարկել Ապրիլյանը և մեղադրել մի մարդու ով փրկեց Արցախը լայնածավալ հարձակումից և հետ շպրտեց թշնամուն`պատճառելով նրան ահռելի մարդկային և սպառազինության մեծածավալ կորուստներ:

Ինչքա՞ն կարելի է հավատալ այն ստերին, որ զինվորը հաց չի ունեցել և սոված է եղել, դա տարածողները թշնամուց ոչնչով չեն տարբերվում, քանի որ, թիրախավորելով մեր զինվորներին, սուտ են տարածում և անում են դա քաղաքական նպատակներով:

Ինչքա՞ն հիմար պետք է լինի մարդը, որ հավատա Նիկոլի ստերին, որ մեր ՀՕՊ-ը քայքայված էր, երբ մի արկ անգամ չի ընկել Ստեփանակերտի կամ որևէ բնակավայրի վրա, իսկ մեր տղերքը խոցել են տասնյակ ԱԹՍ-ներ: Երևի բահով են խոցել, հա՞, այ անինքնասեր տականքներ:

Եվ վերջապես ինչքա՞ն ժամանակ է պետք, որ ի վերջո հասկանան, որ Սերժ Սարգսյանի դեմ այս ամբողջ պատերազմի նպատակը մեկն էր` շահարկելով Ապրիլյանը և երկրի ներսում տարատեսակ խնդիրները՝ զավթել իշխանությունը փողոցի դժգոհության միջոցով և իշխանության բերել հակահայկական, օտար ուժերի սպասարկու անձանց, որոնք շատ արագ բոլորին կդարձնեն դավաճան, իսկ իրենց քայքայիչ գործը դրանով կհասցնեն հաջողության: Կվերացնեն բոլոր հերոսներին, կվերացնեն ավանդույթները, կփոխեն պատմությունը և վերջում կկործանեն Հայաստանն էլ, Արցախն էլ։ Թե քանի հարյուր տարի կպահանջվի, որ հայերը կրկին ունենան պետություն, արդեն ցույց կտա պատմությունը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ