21 Հունիսի, Saturday, 2025
KFC

”Женитесь, разводитесь…”

”Ա յս ամենը` հարցազրույցի հետ կապված անցուդարձը, մեկնաբանությունների տարափն, ուղղակի փոթորիկ է մի բաժակ ջրում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` պատասխանելով հարցին, թե ինչ ակնարկներ է տեսնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցում: 

 ”Չեմ կարծում, որ ինչ-որ իրադարձություն է, որը կարող է Հայաստանի ներքաղաքական թատերաբերմում էական փոփոխություններ բերել: Հայաստանում ներքաղաքական պրոցեսի տրամաբանությունը գտնվում է միանգամայն այլ տեղ, այլ ձևով է ընթանում, և չեմ կարծում, որ այս հարցազրույցը, նույնիսկ չքնարկելով բովանդակությունը, ինչ-որ կապ կա այդ պրոցեսների հետ”,-նկատեց նա: 

Դիտարկմանը, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները այսօր հայտարարել են, որ պատրաստ են ֆորսմաժորային իրավիճակների, արդյոք սա և հարցազրույցը չեն վկայում, որ ԲՀԿ-ը պատրաստ է քառյակի հետ փողոց ելնել, Ռ. Մեհրաբյանն արձագանքեց. ”Դրա համար անհրաժեշտ են մի քանի գործոններ, որոնք բացակայում են: Ամենակարևոր գործոնը, որ պետք է լիներ, հանրային, զանգվածային աջակացությունն է այս ամենին, որը չկա: Հանրային հետաքրքրություն, թե  այս քառյակ կոչվածն ինչ է խոսում, ինչի է խոսում, խոսում է, որ ինչ անի, չկա: Այդ ամենը հասարակությանը, քաղաքականապես ամենաակտիվ հատվածին, կներեք, բացարձակապես չի հետաքրքրում”: 

Մեր զրուցակիցը վստահ է` Հայաստանում քաղաքականությունն ապաքաղաքակացված է, այնքան է դեֆորմացված, որ այդ քաղաքական դաշտ կոչվածի սուբյեկտները քաղաքականության հետ որևէ կապ չունեն: ”Մենք ունենք ազդեցության մի խումբ, որը պայմանականորեն կոչվում է ԲՀԿ, և նա ընտրել է իր շահերը հետապնդելու իրեն հասու ու հարմար եղանակներն, ինչը որ անում է, և կան ավելի հասուն խմբեր, որ հարում են այդ խմբին` փորձելով իրենք էլ իրենց համար արևի տակ տեղ ապահովել: Բայց այս ամենում հասարակության շահ ասվածը գոյություն չունի, և հասարակությունը դրա հետ կապ չունի, այն որ ասում են` ”женитесь разводитесь…”, դա է”,-ընդգծեց Ռ. Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է հենց քառյակի գործունեությանն, ապա փորձագետը նկատեց. ”Քառյակի գործունեությունը թե ՀՀ իրական օրակարգի, թե հասարակության իրական օրակարգի հետ որևէ ձևով չի հատվում, հարթությունների մակարդակով չի հատվում: Այն, ինչ իբր թե հետաքրքրում է այդ քառյակին, հասարակության հետ կապ չունի, իսկ այն, ինչ կապ ունի հասարակության հետ, քառյակը հմտորեն շրջանցում է, այնպես որ նա պարզապես կատարում է  հանրության խլացուցիչի դեր”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ