22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ոստիկանության պարզաբանումը անհետացած Հեղինեի գործով

 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խումբը 2014 թ. սեպտեմբերի 12-ին www.policemonitoring.org կայքէջում հայտարարություն է զետեղել, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ոստիկանությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ և ճանապարհին անհայտացել:

Հրապարակումն ապատեղեկատվություն է և ունի նախապատմություն:

ՀՀ ոստիկանության կողմից  21.08.2014 թ. թիվ 2/2-1-2003 գրությամբ դիտորդների խմբի համապատասխան հարցման վերաբերյալ տրվել էր մեկնաբանություն, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ոստիկանությունից տեղափոխվել է ՀՀ ԱՆ ՛՛Աբովյան՛՛ՔԿՀ:

Դիտորդների խումբը հիմք չընդունելով ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը՝ 02.09.2014 թ. գրություն է ուղարկում ՀՀ ԱՆ ՔԿՎ  և խնդրում տեղեկատվություն տրամադրել՝ այս տարի ՀՀ ԱՆ ՛՛Աբովյան՛՛ ՔԿՀ ՛՛Հեղինե Հայկազի Հասրաթյան՛՛  (ոչ Հեղինե Հայկազի Հարթենյան) անուն-ազգանունով կալանավորված անձ մուտք գործե՞լ է, թե՞ ոչ: 08.09.2014 թ. ստացվում է պատասխանը, որ ՛՛Հեղինե Հայկազի Հասրաթյան՛՛ կալանավորված անձ ՀՀ ԱՆ ՔԿՎ կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի հաշվառումներով չի անցնում: Իսկ այդ ընթացքում Հեղինե Հարթենյանի (ոչ թե Հեղինե Հասրաթյանի) նկատմամբ կիրառվել էր կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը, որի հիման վրա 26.02.2014 թ. նա ազատ էր արձակվել ՀՀ ԱՆ ՛՛Աբովյան՛՛ ՔԿՀ-ից:

Փաստորեն, դիտորդների խմբի, մեղմ ասած, անփութության պատճառով սխալ անձնական տվյալներ են տրամադրվել ՀՀ ԱՆ ՔԿՎ և միանգամայն սպասելի պատասխանից հետո անձի անհայտացման անհիմն մեղադրանք է ներկայացվել ոստիկանությանը:

Հետայսու հասարակությանը չապակողմնորոշելու և նման ՛՛թյուրիմացություններից՛՛ զերծ պահելու համար դիտորդական խմբին խորհուրդ ենք տալիս լիարժեք ու բարեխիղճ կատարել սեփական պարտականություններն ու իրապես համագործակցել ոստիկանության հետ՝ մեր ընդհանուր խնդիրները պատշաճ կերպով իրականացնելու համար: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ