24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանները ներխուժել են մահացած ազատամարտիկի բնակարան՝ վերջինիս ձերբակալելու նպատակով. Նախախորհրդարան

Այսօր “Նախախորհրդարան” նախաձեռնությունը  տարածել է հայտարարություն:

 Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժնի ծառայողը ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի 30-ին ծանր հիվանդությունից մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի (Վարդենիսցի Հեբոյի) այդ թաղամասում գտնվող վարձու բնակարան՝ նրան բերման ենթարկելու նպատակով:

Բնակարանում եղել է միայն Գառնիկ Խչեյանի ուսանող դուստրը: Ոստիկանիպահվածքը ահաբեկել և վիրավորել է հոր մահվան դեռևս թարմ վշտի ծանր ապրումների մեջ գտնվող երիտասարդ աղջկան:

Սա այն պարագայում, երբ Վարդենիսում և ամբողջ Հայաստանում որպես Լեոնիդ Ազգալդյանի ենթակայությամբ գործած ջոկատի հայտնի հրամանատարի մահվան լուրը զետեղվել է մամուլում և  սոցիալական ցանցերում, իսկ Վարդենիսում տեղի ունեցած թաղման արարողությունը հայտնի իրադարձություն է եղել, որին մասնակցել են բազմաթիվ մարդիկ:

Հիշեցման կարգով տեղեկացնում ենք, որ Գառնիկ Խչեյանի նկատմամբ ոստիկանական հալածանքը սկսվել էր այն բանից հետո, երբ նա պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իրականացվող շինծու դատավարության ժամանակ հակադարձել էր իր և դատարանում գտնվող այլ ազատամարտիկների արժանապատվությունը վիրավորած դատավորին:

Ոստիկանության այս քստմնելի արարքը վկայում է ռեժիմի անմարդկային և, միևնույն ժամանակ՝ ապիկար լինելու մասին:

Նախախորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ազատամարտիկի հիշատակի անարգման և նրա ընտանիքի անդամների ահաբեկման ու նրանց արժանապատվության ստորացման գործողությունները և ռեժիմին ու նրա ծառաներին հիշեցնում է, որ առնվազն մինչև Ցեղասպանության 100-ամյա տարելիցը պատասխան են տալու ժողովրդի և օրենքի դատաստանի առջև:

 Հայտարարությանը ծանոթանալուց հետո ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից ցանկացանք ճշտել հայտարարության իրավական շեշտադրումները, սակայն  ոստիկանությունը խոստացավ պատասխանել ավելի ուշ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ