23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը  տեղեկացնում է.
 
Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք հինգ կարճ տեսանյութերը` «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ:
Նախագահ Սարգսյանը բազմիցս նշել է, որ երբ գա ժամանակը, կպատասխանի իրեն ուղղված՝ հրապարակայնորեն հնչեցված այն հարցերին, որոնք մտահոգում են հանրությանը:
Ապրիլյան պատերազմի թեման դրանցից առաջինն է:
 
Ս. թ․ ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և առաջին հանդիպման ժամանակ պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեր երկրում անընդհատ երկարաձգվող արտակարգ դրությունը, սակայն, անհնարին դարձրեց նման ձևաչափով մամուլի ասուլիսի կազմակերպումը, ինչի պատճառով ընտրվեց կարճ տեսանյութերի ձևաչափը։
Այն չի փոխարինելու նախատեսվող ավանդական մամուլի ասուլիսներին, այլ ընդամենը առկա իրավիճակում նախորդելու է դրանց:
 
Սերժ Սարգսյանի ցանկությունն է, որ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա հանրային հետաքրքրություն ունեցող հարցերի վերաբերյալ անձամբ իրենից լսելու, թե ինչ է եղել իրականում` փաստարկված ներկայացնելով իրողությունները, ինչպես նաև իր պատկերացումները մեր երկրի ապագայի վերաբերյալ:
Մանրամասները` ⬇️
 
Շարքի մյուս տեսանյութերը՝ առաջիկա ժամերին:
Դիտե՛ք նաև՝ bit.ly/2PtyPhe
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ