01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Որևէ մեկը չի էլ կասկածում, Նիկոլ, քեզ քո դավադիր նպատակներից շեղել հնարավոր չի. Կարինե Աճեմյան

ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որևէ մեկը չի էլ կասկածում, Նիկոլ, քեզ քո դավադիր նպատակներից շեղել հնարավոր չի։

Երկրի ու պետության պրոբլեմը դու չես, մեր պրոբլեմը մեր հասարակության այն հատվածն է, որ ձեզ հանդուրժում է, ձեր «նոր»կրթական չափորոշիչներով, հակահայկական այլասերված ծրագրերով և մեծ ու փոքր ստերով։

Պատկերացնում եմ, ոնց ես մտքում ծիծաղում քեզ հավատացողների վրա ու զարմանում, որ ինչ խոստացել ուղիղ հակառակն ես արել, բայց դեռ հանդուրժում են։

Սեփական երեխաներին քաղաքական և PR նպատակներով օգտագործող ընտանիքին այլոց երեխաների ապագան դժվար էլ հետաքրքրի։

Այսօր իմունիտետը միայն covid-ի համար չի, որ անհրաժեշտ է, ու միայն ժամանակը ցույց կտա, թե բոլոր ուղղություններով այս իշխանության ապազգային ճնշումներին մեր հավաքական իմունիտետը կհակազդի, թե ոչ…. հուսով եմ, հայ ժողովրդին էլ իր ճանապարհից հնարավոր չի լինի շեղել….
NO PASARAN!!!!!!»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ