”ԲՀԿ-ը պատրաստ է ցանկացած ֆորսմաժորային իրավիճակի”

”Մենք ելնում ենք զուտ սահմանադրական ժամկետներից, սակայն կուսակցությունը պատրաստ է ցանկացած ֆորսմաժորային զրագացման”,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը` ի պատասխան հարցի, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցում իշխանության գալու մասին խոսքերից կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ-ը պատրաստ է արտահերթ գործընթացների:
”Ծառուկյանի երեկվա հարցազրույցի վերջում կային անուղղակի ակնարկներ, որ կուսակցությունում կա ծրագիր, կան հանձնարարականներ ներկուսակցական պրոցեսների ուժեղացման, կուսակցության ամրապնդման: Այո, մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի, թեև էլի եմ ասում, ելնում ենք 2017-2018 թթ իրականությունից”: